Պոլսահայ նշանավոր լրագրող Հրանտ Դինքի սպանության գործի կրկնակի քննության շրջանակում ձերբակալված 9 ոստիկաններից 5-ի գործերը կալանավորման պահանջով ուղարկվել են դատարան՝ տեղեկացնում է «Ակօս»-ը։
ԱԺ-ն տվեց իր համաձայնությունը, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը դրվի հանրաքվեի։ Նախագծին կողմ քվեարկեց 104, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 3 պատգամավոր։
Երեկ Հայաստանի խորհրդարանը կողմ քվեարկեց սահմանադրական բարեփոխումների նախագծին: Մինչ դրսում ցուցարարները բողոքում էին ու բերման «ենթարկվում», ներսում մեծամասնությունն իր գործն էր առաջ տանում:
Հայտնի փաստ է, որ ԱԺ ներկայացված օրինագծերի մեծ մասի հեղինակը կառավարությունն է: Սակայն այն, ինչ ներկայացվում է օրենսդիրների դատին, շատ հաճախ բավականին թերի է ու մայր օրենքի դրույթներին հակասող:
Արդարադատության նախարարության «ենթակայությամբ» գործող arlis.am կայքը, որն իրավական տեղեկատվական համակարգ է, խիստ անհրաժեշտ էլեկտրոնային լրատու է օրենքով հետաքրքրվողների համար: Ս
Գլխավոր դատախազությունը որոշել է ազատ արձակել Սյունիքի մարզպետի որդուն։ Գործով հսկողություն իրականացնող դատախազը բավարարել է Տիգրան Խաչատրյանի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, որոշումն ուղարկվել է Քննչական կոմիտե։
Սահմանադրական փոփոխությունների նախագծի 89-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների համար»:
Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ, հայրենիքին մատուցած ծառայությունների համար, պարգևատրվեց նաև փոխոստիկանապետ ՎԱԼԵՐԻ ՕՍԻՊՅԱՆԸ, ում մշտապես տեսնում ենք ցույցեր «ցրելիս»:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն նախօրեին հայտարարել է, որ Ղազախի շրջանի երեք գյուղերի և Նախիջևանի Քարքի գյուղի վերադարձը մշտապես եղել է Բաքվի գերակա խնդիրներից մեկը։
Նրա խոսքով՝ այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման հանձնաժողովների շրջանակում...